Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թավշյա տրավմատիկները

Թավշյա տրավմատիկները
28.02.2024 | 09:28

Գրառումս վերաբերում է հոգեբանական տրավմա տարած մեր որոշ համաքաղաքացիների վարքագծին ու անփոփոխ դիրքորոշմանը։

2003 թ. Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխություն»-ից հետո, հայաստանյան շատ երիտասարդներ, հատկապես երիտասարդ ինտելեկտուալներ, շատ էին ցանկանում, ուղղակի տենչում էին, որ նույնը կրկնվի Հայաստանում և իրենք էլ նույն կարգավիճակում ու առանց նախանձի հպարտորեն շրջագայեն աշխարհով մեկ։

2018 թ. թավշյա կրկեսի բեմադրման ժամանակ հենց իրենց վերապահվեց ծաղրածուների դերը, ովքեր ֆեյսբուքում ու Հանրապետության հրապարակում կատարեցին յալանչիների դերը։

Հավատը, որ իրենց մոտ նույնպես ստացվեց այն, ինչը ստացվել էր վրաց երիտասարդության շրջանում, բավական խորը նստած է կամ` է՛ր, իրենց մոտ։

Ոմանք ժամանակի ընթացքում «հեռացան» թավշյա ուղեծրից, քանի որ շատ հանճարեղ պետք չէր լինել, հասկանալու համար հայկական «խորքային պետության» անհաջող բեմադրության տապալումը, սակայն թավշյա հեղափոխություն կատարողի ինքնությունն այնքան խորն է նստած իրենց մոտ, որ երբեք ու ոչ մի պարագայում չեն ընդունի ու մեղա չեն գա կատարած ճակատագրական սխալ որոշումների ու քայլերի համար։

Իսկ դա լուրջ հոգեբանական տրավմա կարող է հարուցել` ինքնության ճգնաժամի ախտանիշով։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ